ՌԴ–ում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որը հեռակա մեղադրվում էր վարձկանության մեջ

ՔԿ–ն հայտնում է նաև, որ Բալյանը վիրավորումներից մեկը ստացել է Խերսոնի մարզում` ՌԴ զորքերի կողմից վերահսկվող Դնեպրի ափ դուրս գալու փորձի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՌԴ–ում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը, որին ՌԴ իշխանությունները մեղադրում են վարձկանության մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին։
ՔԿ–ի տվյալներով` 2024 թվականի օգոստոսին Բալյանին հեռակա մեղադրել են զինված հակամարտությանը Ուկրաինայի կողմից մասնակցելու համար, նա եղել է հետախուզման մեջ։ Ձերբակալվել է հոկտեմբերին «Դոմոդեդովոյում»` սահմանը հատելու փորձի ժամանակ, սակայն այդ մասին միայն այսօր է հայտնի դարձել։
«Հարցաքննության ժամանակ Բալյանը խոստովանել է մեղքը և մանրամասն ցուցմունք տվել` հաստատելով մարտական գործողություններին իր մասնակցության վերաբերյալ ավելի վաղ քննության կողմից պարզած տեղեկությունները», – ասվում է հայտարարության մեջ։
Ձերբակալվածի խոսքով` իր զորամասը, որը ԴԺՀ–ի տարածքում մասնակցում էր հակամարտությանը, կազմացրվել է մեծ կորուստների պատճառով։
ՔԿ–ն հայտնում է նաև, որ Բալյանը վիրավորումներից մեկը ստացել է Խերսոնի մարզում` ՌԴ զորքերի կողմից վերահսկվող Դնեպրի ափ դուրս գալու փորձի ժամանակ։ Մեղադրյալը հայտարարել է, որ նա միայն ՀՀ քաղաքացիություն ունի, հավելել են գերատեսչությունից։