ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Մաքսիմովկա և Անտոնովկա բնակավայրերը. ՊՆ

ՌԴ ՊՆ
Բնակավայրերը ռուսական զորքի վերահսկղության տակ են անցել «Արևելք» և «Հարավային» խմբավորումների ստորաբաժանումների ջանքերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն ազատագրել են Անտոնովկա և Մաքսիմովկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Անտոնովկա բնակավայրը», - ասվում է նախարարության ամփոփագրում:
Ըստ ՊՆ–ի` Մաքսիմովկան ազատագրվել է «Արևելք» խմբավորման ստորաբաժանումների ջանքերով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։