ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհամբերությամբ սպասում է Դոնալդ Թրամփի հետ համատեղ աշխատանքին։ Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում` Թրամփին շնորհավորելով ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ տպավորիչ հաղթանակի համար։ Պարոն ընտրված նախագահ, ես անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ համատեղ աշխատանքին՝ կառուցելու ռազմավարական երկկողմ հարաբերություններ՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,– նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։ Նա հավաքել է ընտրիչների 277 քվե, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ է 270–ը։
Նշենք, որ ԱՄՆ–ում 344 մլն բնակչությունից ընտրելու իրավունք ունի 244 միլիոնը։
Քվեների հաշվարկին հետևեք Sputnik Արմենիայի ինտերակտիվ նախագծում։