ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել է։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Թեթև վիրահատական միջամտությունից հետո նա դուրս է գրվել «Բեսթ լայֆ» կլինիկայից»,– գրել է Մուսինյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահը հոկտեմբերի 4-ին այցելել էր բուժկենտրոն` պլանային հետազոտության։