Իսրայելական օդուժը հարվածել է Բեյրութի օդանավակայանի մոտակայքին

Բեյրութը հարվածի տակ. Արխիվային լուսանկար
Հարվածի տակ են հայտնվել նաև Հարեթ Հրեյք և Մաամուրա շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող Լեյլյակի շրջանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պայթյունները որոտացել են թռիչքուղուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Մեկ ժամվա ընթացքում իսրայելական ավիացիան յոթ հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին։ Բացի Լեյլյակիից, հարվածի տակ են հայտնվել Հարեթ Հրեյք և Մաամուրա շրջանները։
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ շարունակելով օդային ռմբակոծություններն այդ երկրում։ Լիբանանումխաղաղ բնակիչներից բացի զոհվել են շիա շարժման առաջնորդները, իսկ ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական: Իր հերթին, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում՝ շարունակելով Իսրայելի տարածքի հրթիռակոծությունները: