ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Վթարի վայր է ուղարկվել Արտակարգ իրավիճակների փրկարարական աշխատանքների Հյուսիսային արշավախմբային ջոկատի «Ատրիա» փրկարարական նավը:
Անձնակազմի 12 անդամներով ձկնորսական նավը կորցրել է ընթացքը Բարենցի ծովում ձկնորսության ժամանակ: Ձկնորսներին են մոտեցել փրկարարները, ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններում:
«Բարենցի ծովում ձկնորսության ժամանակ, ափից 110 կմ հեռավորության վրա, MK-0245 «Ալիոտ» ձկնորսական նավը, գրանցումը՝ Մուրմանսկի նավահանգիստ։ Հնարավոր է, որ պտուտակի կամ պտուտակի լիսեռի վրա ոլորում է տեղի ունեցել: Անձնակազմը 12մարդէ, տուժածներ չկան», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հավելել է, որ վթարի վայր է ուղարկվել Արտակարգ իրավիճակների փրկարարական աշխատանքների Հյուսիսային արշավախմբային ջոկատի «Ատրիա» փրկարարական նավը: