Թրամփը, իրոք, կփորձի սառեցնել ուկրաինական հակամարտությունը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «APRI Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը` մեկնաբանելով, թե համաշխարհային քաղաքական բարդ իրավիճակի վրա ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ նախագահակա ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն ու երկրորդ պաշտոնավարումը։
«Բոլորս էլ լսել ենք Թրամփի հայտարարությունները, որ հակամարտությունը 24 ժամում կկանգնեցնի։ Հասկանալի է, որ դրանք քաղաքական կամ հռետորական հայտարարություներ են։ Բայց որքանով հնարավոր է դատել, մենք կարող ենք տեսնել, որ Թրամփը, իրոք, կփորձի ուկրաինական հակամարտությունը սառեցնել` փորձելով առաջարկել այնպիսի պայմաններ, որոնք որոշակիորեն ընդունելի կինեն և՛Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար»,– ասել է Պողոսյանը։
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Հաղթանակի համար անհրաժեշտ ընտրիչների 270 ձայների փոխարեն Թրամփը ստացել է 277 ձայն։
Հետընտրական իր ելույթում Թրամփը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին և վստահեցրել, որ մտադիր է վերջ դնել պատերազմներին։