Հանրության դժգհությունը վարչապետ գործունեությունից պայմանավորված է 2 հանգամանքով. Վիգեն Հակոբյան

Sputnik
Հաշվի առնելով, որ հանրության մոտ 60 տոկոսը դժգոհ է վարչապետի աշխատանքից, նշանակում է` հանրության մեջ այդ հարցի շուրջ կոնսենսուս կա. Sputnik Արմենիային ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով երեկ հրապարակված սոցիալական հարցումների արդյունքները։
«Կարող եմ ենթադրել, որ դա պայմանավորված է 2 հանգամանքով. առաջինը անվտանգությունն է, որի վերաբերյալ խոստումներով էր վարչապետը 2021թ–ին փորձում վերընտրվել, երկրորդը տնտեսության վիճակն է, որն, իբր, աճ է արձանագրել, բայց դա բնակչության համար ներառական նշանակություն չունի, և պայմանավորված է արտաքին գործոններով»,– ասել է Հակոբյանը։
GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հրապարակած հարցումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիների միայն 14,1 տոկոսն է «լիովին դրական» գնահատել 20,4 տոկոսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, իսկ 57,6%-ը դժգոհ է։
Կառավարության գործունեությունը «լիովին դրական» է գնահատել 13,5%-ը, իսկ 35,4%-ը ընդհանրապես բացասական։ Հանրապետության նախագահի գործունեությունը դրական գանահատողներն ընդամենը 8,6 % են եղել։ ԱԺ–ինը` նույնպես։
Հատկանշական է, որ հարցմանը մասնակցած քաղաքացիները դժգոհ են խորհրդարանական ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների աշխատանքից։ 5 բալանոց սանդղակով «Քաղաքացիական պայմանագիր» ստացել է 2,3 բալ, «Հայաստան» խմբակցությունը՝ 2 բալ, «Պատիվ ունեմ»–ը` 1,9 բալ։