ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, որն այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Հայ և ադրբեջանցի ժողովուրդները Ռուսաստանի, ռուս ժողովրդի բարեկամներն են։ Եվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքացիներին ևս մեկ անգամ հասկացրեց, որ Ռուսաստանը եղել է, կա և մնում է բարեկամ», - նշել է դեսպանը։
Հիշեցնենք` Պուտինն այսօր ընդունել է նոր նշանակված 28 դեսպանների հավատարմագրերը, որոնց թվում են մի շարք «ոչ բարեկամական» երկրների, ինչպես նաև Իսրայելի, Հնդկաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և այլ պետությունների ներկայացուցիչներ: