ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Ռուս զինվորականներն ու Ռոսգվարդիայի աշխատակիցներն ապահովել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) դիտորդների անվտանգ հերթափոխը, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ռուսաստանի զինված ուժերը Ռոսգվարդիայի ստորաբաժանումների հետ համատեղ կազմակերպել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի դիտորդների հերթական ռոտացիայի անվտանգ անցկացումը։ Անվտանգության նկատառումներով տեղածարժի ողջ երթուղու երկայնքով՝ սկսած Զապորոժիեի մարզի Կամենսկի շրջանի ավերված կամրջից, Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից մինչեւ 19:00-ն հայտարարվել է հրադադարի ռեժիմ, որը խստորեն պահպանվել է ռուս զինծառայողների կողմից»,-ճշտել են գերատեսչությունում:
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ Կայանի բոլոր էներգաբլոկներն այս պահին գտնվում են «սառը անջատման» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։