ՀՀ–ում պղնձաձուլական գործարան հիմնելու երկու փաթեթ է քննարկվում. Պապոյան

Նա հիշեցրեց, որ ամբողջ ՀՀ–ում 400 հազար տոննա խտանյութ է արտադրվում, որը բավարար է պղնձաձուլարան կառուցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում պղնձաձուլական գործարան հիմնելու երկու փաթեթ է քննարկվում: ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Երկու փաթեթներից մեկն առաջարկում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը, սակայն, հետ է մնացել նախագծի նախապատրաստման ժամկետներից: Մյուս ներդրողը խնդրել է դեռևս մնալ գաղտնի»,– ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ ամբողջ ՀՀ–ում 400 հազար տոննա խտանյութ է արտադրվում, որը բավարար է պղնձաձուլարան կառուցելու համար։
Սոթքի հանքավայրը մարտին կշահագործվի. 300 աշխատակից արդեն կրճատվել է
Հիշեցնենք՝ 2021 թ․ աշնանը ԶՊՄԿ-ի գլխավոր բաժնետեր դարձավ ռուսական «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունների խումբը, որը Հայաստանում կառավարում է նաև Ագարակի պղնձամոլիբդենային և Սոթքի ոսկու հանքավայրը (վերջինս ժամանակավորապես չի գործում)։ Զանգեզուրի կոմբինատի մեծամասնական բաժնետեր դառնալուց հետո ընկերությունը, ի նշան կառավարության հետ ռազմավարական համագործակցության, վերջինիս փոխանցեց բաժնետոմսերի 15%-ը (2022-ի օգոստոսին մեկ այլ բաժնետեր «AMP Holding»-ը կառավարությանը փոխանցեց ընդհանուր բաժնետոմսերի ևս 6,875%-ը)։
ՀՀ կառավարությունը դեռ չի ստացել Ամուլսարի իր բաժնեմասը. փոխնախարար