ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում դասական իմաստով լոգիստիկ կենտրոն չկա։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա` խնդիրն այն է, որ սուպերմարկետը, արտահանողը և ֆերմերը երբեք իրար չեն հանդիպում։
«Բացի այդ, Հայաստանում ունենք անհասականալի, ստվերային շրջանառությամբ լեցուն, ինձ համար ոչ ցանկալի մի միջավայր, որ կոչվում է Մեյմանդարի շուկա, որը փաստացի լոգիստիկ կենտրոնի բացակայության պայմաններում ստանձնել է ամեն ինչ, այդ թվում` լոգիստիկ կենտրոնի` կիսատ–պռատ ֆունկցիաների իրականացումը»,– ասաց նախարարը։
Պապոյանը տեղեկացրեց, որ ղեկավարած գերատեսչությունը լոգիստիկ կենտրոնի կառուցման բիզնես պլան է պատվիրել, որը պատրաստ է տրամադրել այս հարցով հետաքրքրված ցանկացած ներդրողի։