ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում դադարել են թույլտվություններ տալ Արարատյան դաշտում արտեզյան ջրերի նոր հորերի հորատման համար։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ այս մասին ասաց բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը։
Ինչպես նշեց Սիմիդյանը, նախարարության նպատակը շարունակում է մնալ ստորգետնյա ջրային հորիզոնի պահպանումը, որը խիստ սպառվել է չափից շատ շատ օգտագործումից։
Նրա խոսքով` թեև նախարարության առաջարկով այս տարվանից խորհրդարանը պարտավորեցրել է Արարատյան դաշտի բոլոր ձկնաբուծական տնտեսություններին (ստորգետնյա ջրերի հիմնական օգտագործողներին) օգտվել տնտեսող, շրջանառության փակ համակարգից, սակայն դատարանը չեղարկել է այս օրենքի գործողությունը, և այժմ նախարարությունը փորձում է հասկանալ` ինչ կարելի է անել այս իրավիճակում։
Ինչ վերաբերում է տիրազուրկ հորերին (առայժմ դրանք 59-ն են), ապա, ինչպես նշեց նախարարը, դրանք շարունակում են փակել (կոնսերվացնել):