Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է գումարել. քննարկվելու են նաև արցախահայության խնդիրները

Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է գումարել
Ժողովին մասնակցում է նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Այսօր Մայր աթոռում Գարեգին Երկրորդ ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ժողովի ընթացքում քննարկվելու են ներքին մարտահրավերների, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության և այլ հարցեր։
Ժողովին որպես ատենապետ մասնակցում է նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Համախմբվել հանուն արցախահայության. Արամ Առաջինը COP-29–ին ընդառաջ դիմել է կոչով