Էդգար Սևիկյանը կարող էր կարիերայի զարգացման ավելի հետաքրքիր տարբերակներ ունենալ. Չիստյակով

Էդգար Սևիկյան
«Կրասնոդարը» Էդգար Սևիկյանի համար եռակի շատ գումար է առաջարկել, քան հունգարական ակումբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող էր կարիերայի զարգացման ավելի հետաքրքիր տարբերակներ ունենալ: Sport24.ru-ի հետ զրույցում այս մասին ասել է «Պարի Նիժնի Նովգորոդ» ֆուտբոլային ակումբի սելեկցիոն ծառայության նախկին ղեկավար Անտոն Չիստյակովը:
Տարեսկզբին հունգարական «Ֆերենցվարոշը» հայ ֆուտբոլիստին ձեռք բերեց 1,2 միլիոն եվրոյով։
«Եվրոպական ակումբների համար Սևիկյանի տարբերակը 1,2 միլիոն էր։ Էդգարը, ի դեպ, Ռուսաստանում էլ տարբերակներ ուներ։ «Կրասնոդարը» մեզ երկու, նույնիսկ երեք անգամ շատ գումար առաջարկեց, քան «Ֆերենցվարոշը»։ Բայց Էդգարը շատ էր ուզում իրեն փորձել Եվրոպայում։ Եթե Էդգարը մնար, հնարավոր է, որ կարիերայի զարգացման ավելի հետաքրքիր տարբերակներ ունենար»,-ասել է Չիստյակովը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշից» վարձակալության իրավունքով տեղափոխվեց «Լոկոմոտիվ»: «Երկաթուղայինների» կազմում Սևիկյանն 9 հանդիպում է անցկացրել և 3 արդյունավետ փոխանցում կատարել: