Աշխարհի ամենակործանարար և վտանգավոր ցունամիները

Նոյեմբերի 5-ին նշվում է Ցունամիի խնդրի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրը: Ամենակործանարար ցունամիների մասին՝ մեր ֆոտոշարքում։
Sputnik
Վերջին հարյուրամյակում Երկիր մոլորակում 58 ցունամի է գրանցվել, ինչի հետևանքով ավելի քան 260 000 մարդ է մահացել: Այս ցունամիներից յուրաքանչյուրը դարձել է միջինը 4600 մարդու մահվան պատճառ:
2004 թվականի դեկտեմբերին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ցունամին ամենասոսկալին էր. 14 երկրում 227 000 մարդ մահացավ: Ամենաշատը տուժեցին Ինդոնեզիան, Շրի Լանկան, Հնդկաստանը և Թաիլանդը։
1 / 12

Ճապոնիայի Կեսենումա քաղաքը 2011 թվականին տեղի ունեցած հզոր երկրաշարժից և ցունամիից երկու օր անց

2 / 12

Գյուղացին՝ իր տան ավերակների ֆոնին

1998 թվականի ցունամին Պապուա Նոր Գվինեայի հյուսիսում 4 գյուղ է ավերել և մի քանի հարյուր մարդու կյանք խլել

3 / 12

Ալյասկայի Վալդես քաղաքում 1964 թվականին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքները

4 / 12

Տոն Սայ ծովախորշում 2004 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած ավերիչ ցունամիից հետո

5 / 12

Ամերիկյան Սամոա կղզու Պագո Պագո գյուղում 2009թ. տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից հետո

6 / 12

1896 թվականի հունիսին «Սանրիկու» ցունամիի հետևանքով Ճապոնիայի Միյագի պրեֆեկտուրայում ավերված տները

7 / 12

1976 թվականին Ֆիլիպիններում գրանցված ցունամիի հետևանքները (ալիքների բարձրությունը հասել է 5 մետրի)

8 / 12

1755 թվականի նոյեմբերի 1-ին Լիսաբոնում գրանցված երկրաշարժի հետևանքով քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել է, մահացել է 60 000-100 000 մարդ

9 / 12

1993 թվականին ճապոնական Հոկայդո կղզու հարավ-արևմտյան ափին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքները (1993 թ.)։

10 / 12

2006 թվականի ցունամիի հետևանքները Ինդոնեզիայի Արևմտյան Ջավա նահանգի Պանգանդարան լողափում

11 / 12

Ինդոնեզիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աչեհ նահանգի Բանդա Աչեհ քաղաքում ավերածությունների հսկայական գոտու ընդհանուր տեսարանը

12 / 12

1960 թվականի մայիսի 24-ի ցունամիի հետևանքները Ճապոնիայի Հոնսյու կղզում