Արևմուտքը Ուկրաինայի հակամարտությունը ձգձգելու սխալ քաղաքականություն է վարում. Պուտին

Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ պատրանքային հաշվարկներ կարող են անել միայն նրանք, ովքեր չգիտեն Ռուսաստանի պատմությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայում հակամարտության սրման կուրսը կապված է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու ցանկության հետ։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 28 երկրների դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
«Արևմտյան մի շարք պետությունների կողմից ուկրաինական հակամարտության էսկալացիայի և ձգձգման (նկատի ունենալով, ըստ էության, մեր երկրին ռազմավարական պարտություն հասցնելու մտադրությունները) որդեգրած թշնամական կուրսը խորապես սխալ է», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինի խոսքով՝ նման պատրանքային հաշվարկներ կարող են անել միայն նրանք, ովքեր չգիտեն և չեն ցանկանում իմանալ Ռուսաստանի պատմությունը, հաշվի չեն առնում ռուս ժողովրդի միասնությունը, ոգու ուժն ու համախմբվածությունը:
Հիշեցնենք` Պուտինն այսօր ընդունել է նոր նշանակված 28 դեսպանների հավատարմագրերը, որոնց թվում են մի շարք «ոչ բարեկամական» երկրների, ինչպես նաև Իսրայելի, Հնդկաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և այլ պետությունների ներկայացուցիչներ:
Կշարունակենք ամեն ինչ անել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար. Պուտին