ԱՊՀ–ում երկաթուղային ուղևորափոխադրումները 9 ամսում աճել են 14,1%-ով

Երկաթուղի
Այս տարվա 9 ամսում փոխադրվել է 7,3 միլիոն ուղևոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ-ում երկաթուղային ուղևորափոխադրումները 2024 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14,1%-ով: Այս տվյալները ներկայացրել է ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինության նախագահ Վիկտոր Պոպովը։
«2024 թվականի ինն ամիսների ընթացքում գրանցվել է միջազգային հաղորդակցությամբ փոխադրված ուղևորների թվի աճ` փոխադրվել է 7,3 միլիոն ուղևոր, ինչը 14,1%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»,- ասել է Պոպովը:
ԱՊՀ երկրները ընտրությունների կազմակերպման հարցում գերազանցում են Արևմուտքին. Լեբեդև
Խորհրդի տնօրինության նախագահը հիշեցրել է, որ ԱՊՀ–ի տարածքում միջազգային ուղևորափոխադրումների համար լուրջ փորձություն դարձավ կորոնավիրուսի համավարակը։
«Այժմ նկատվում է ուղևորահոսքի վերականգնման դրական դինամիկա, միջազգային ուղևորատար գնացքների շարժի գրաֆիկների բարելավում», - հավելել է Պոպովը:
Նշենք, որ այսօր Տաշքենդում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 81-րդ նիստը:
ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում