Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։
Ավելի վաղ politico.eu կայքը գրել էր, որ Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին, քանի որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։
«Այո՛, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել, որի մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին։ Այդ հարցով, իմ կարծիքով, հետաքննություն է ընթանում»,- ասել է Հովհաննիսյանը։
Հարցին, թե արդյոք համապատասխան արձագանք կա բելգիական կողմից կամ ԵՄ–ից, Հովհաննիսյանը նշեց` ոչ, դեռ չկա։