GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցումների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 57․6 տոկոսը դժգոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունից։ Հեռախոսային հարցումն անցկացվել է հոկտեմբերի 24-ից 30-ը, որին մասնակցել է 1100 քաղաքացի:
Ըստ GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի՝ հարցվածների 41,5%-ը «ընդհանրապես բացասական» է գնահատում վարչապետի գործունեությունը, իսկ 16,1%-ը՝ «ավելի շուտ բացասական», 14,1 տոկոսը՝ «լիովին դրական», 20,4 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»։ Հարցին դժվարացել է պատասխանել 7,9%-ը։