Մոլդովայում կիրակի օրը անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահ Մայա Սանդուն, որին աջակցում է Գործողություն և համերաշխություն արևմտամետ կուսակցությունը, ավելի քան 50 տոկոս քվեներով հաղթել է իր մրացակից, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյին։
Ձայների միջև տարբերությունը եղել է ընդամենը 10 տոկոս։ Ինչպես և վերջերս Մոլդովայում անցկացված Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվեի դեպքում, այս անգամ ևս եվրպոամետները հաջողել են արտերկրում քվեարկած արևմտամետ մոլդովացիների շնորհիվ։
Ալեքսանդր Ստոյանոգլոյին առաջադրած Սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է ընտրությունների արդյունքները չընդունելու մասին` նախագահ Մայա Սանդուին որակելով «ոչ լեգիտիմ և սփյուռքի նախագահ»: Ընդդիմադիրները պնդում են, որ Սանդուն հաղթանակի է հասել Արևմուտքի աջակցությամբ։
«Հայաստանում հնարավոր հերթական կամ արտահերթ ընտրությունները որակապես չեն տարբերվելու Մոլդվովայի ընտրություններից, քանի որ ընտրություններում լինելու է ոչ թե պայքար թեկնածուների կամ կուսակցությունների, այլև պայքար` աշխարհաքաղաքական բևեռների միջև».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։