Հայկական ատմոկայանի շահագործման ժամկետի ավարտին նոր ատոմակայան կառուցելու հարցը քննարկվում է մի քանի երկրների հետ։

Sputnik
Ռուսաստանն առաջարկում է 1200 մեգավատ հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցել, իսկ Ամերիկայի միացյալ նահանգները Հայաստանին է առաջարկում փոքր հզորությամբ մոդուլային էներգաբլոկներ, որոնք դեռևս փորձարկում չեն անցել։ «Ռոսատոմը» պատրաստակամություն է հայտնել նոր էներգաբլոկի կառուցման դեպքում էլեկտրաէներգիայի մի մասը գնել և արտահանել սահմանակից երկրներ:
«Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցում հիմնական խնդիրը ոչ թե դրա հզորությունն է, այլ Հայաստանի ունեցած ենթակառուցվածքները».-լրագրողների հետ կազմակերպված ոլորտային քննարկմանը պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը։
Էներգետիկ անվտանգության մեկ այլ փորձագետ` Արմեն Մանվելյանը մոդուլային կայան կառուցելու ամերիկյան կողմի առաջարկին լուրջ չի վերաբերվում։ Նրա խոսքով` դու կարող ես ԱՄՆ-ի հետ ունենալ շատ լավ քաղաքական հարաբերություններ, բայց դա չի նշանակում, թե նրանք կգան քեզ մոտ ատոմակայան կառուցեն, որովհետև այնտեղ համակարգերն այլ կերպ են գործում։