16.8 մլն դրամ կհատկացվի ՀՀ–ում բնության հուշարձանները առաջին անգամ անձնագրավորելու համար

Դիլիջանի անտառները
Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 3.7 մլրդ դրամով ավելացել է, որը հիմնականում պայմանավորված է էկոպարեկային ծառայության ներդրմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. 2025 թ. ՀՀ–ում առաջին անգամ կանձնագրավորվեն բնության հուշարձանները։ Այս մասին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Այդ նպատակով 16.8 մլն դրամ կհատկացվի` անձնագրավորելու ՀՀ–ում գտնվող շուրջ 230 բնության հուշարձանները։
«Մարզ առ մարզ հիմա ուսումնասիրություն ու գույքագրում ենք անում` հասկանալու հուշարձանների վիճակը։ Ունենք հուշարձաններ, որոնք ֆիզիկապես ու բարոյապես մաշվել են»,– նշեց նա։
Անդրադառնալով 2025 թ. նախարարության բյուջեին` Սիմիդյանն ավելացրեց, որ այն 3.7 մլրդ դրամով ավելացել է, որը հիմնականում պայմանավորված է էկոպարեկային ծառայության ներդրմամբ։
Ի դեպ, նախարարը տեղեկացրեց նաև, որ Սյունիքում երեկվանից արդեն իսկ սկսված է էկոպարեկության գործընթացը, և արդեն իսկ ընդունվում են աշխատանքի ընդունման հայտեր։
Սյունիքի էկոպարեկային ծառայությանը մոտ 510 մլն դրամ կհատկացվի