RT–ում աշխատում են հաղորդավարներ, որոնք իրականում գոյություն չունեն. Սիմոնյան

Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ օգտատիրոջ ստեղծածն արդեն հաղթել է դասական լրագրությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. RT–ի խմբագրությունում աշխատում են հաղորդավարներ, որոնք իրականում գոյություն չունեն, դրանք ստեղծվել են նեյրոցանցի օգնությամբ։ Այս մասին հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Նրա խոսքով ՝ օգտատերերի ստեղծած կոնտենտն արդեն հաղթել է դասական լրագրությանը։ Նա վստահ է, որ վաղ թե ուշ որոշակի իմաստով լրագրությունը կփոխարինվի նեյրոցանցերով։
«Դա արդեն հիմա է տեղի ունենում։ Մենք ունենք հաղորդավարներ, որոնք գոյություն չունեն։ Նրանք պարզապես կադր են: Կանգնած են ստուդիայում, խոսում են, բայց նրանք չկան, դա նեյրոցանցն է», - ասել է Սիմոնյանը։
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիրը նշել է, որ հատուկ ծրագիրն է մարդկային կերպարանք տվել նրանց, նրանք նույնիսկ սոցցանցերում էջեր են վարում, եթեր են դուրս գալիս, շփվում հանդիսատեսի հետ։
Ուղիղ եթերի ժամանակ կոտրվել է Եկատիրինա Անդրեևայի աթոռը. ինչպես է նա փրկել իրավիճակը