Պուտինը Կրեմլում հանդիպել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի հետ

Հյուսիսկորեացի նախարարը Մոսկվա է մեկնել հոկտեմբերի 30-ին և արդեն բանակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հիի հետ։ Տեղեկությունը հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նա Պուտինին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և փոխանցել Կիմ Չեն Ինի ջերմ, ընկերական ողջույնները։
Պուտինն ի պատասխան հիշեցրել է, որ Ռուսաստանում այսօր տոն է, իսկ տոնը ընկերների հետ դիմավորելը շատ լավ ավանդույթ է:
Առարկում են նրանք, ովքեր ագրեսիա են ծրագրում․ Լավրովը՝ ՌԴ-ԿԺԴՀ պայմանագրի արձագանքի մասին
Նա նաև պատասխան ողջույններ է փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդին։ Հյուսիսկորեացի նախարարը Մոսկվա է մեկնել հոկտեմբերի 30-ին և անցած ուրբաթ բանակցություններ վարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախարարի հետ հանդիպման ժամանակ նա մասնավորապես հայտարարել է Կիմ Չեն Ինի` ռուսական բանակին օգնություն ցուցաբերելու հրահանգի մասին։
«Ռազմական հատուկ գործողության հենց սկզբից հարգարժան Կիմ Չեն Ինը հրահանգել է, որ մենք մշտապես աջակցենք և օգնություն ցուցաբերենք ռուսական բանակին և ռուս ժողովրդին իրենց սրբազան պատերազմում։ Մինչև հաղթական օրը մենք միշտ ամուր կկանգնենք մեր ռուս ընկերների կողքին», - ասել է նա։
Լավրովն իր հերթին հայտարարել է Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների աննախադեպ նոր մակարդակի մասին:
Հյուսիսային Կորեայում նոր տեսակի հրթիռ են փորձարկել