ՄՊՀ–ն զբաղվելու է սպառողների շահերով. կկարգավորվի նաև զեղչերի հարցը

Վերաձևավորվող մարմինն իրականացնելու է սպառողների շահերի պաշտպանության լայնածավալ գործառույթներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դառնալու է սպառողների պաշտպանության կենտրոնական մարմին։ ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնեց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ փոփոխության փաթեթն արդեն շրջանառվում է։ Նախատեսվում է, որ վերաձևավորվող մարմինն իրականացնելու է սպառողների շահերի պաշտպանության լայնածավալ գործառույթներ։
Մոլորեցնում են․ տոմատի մածուկի 10 արտադրողներ և ներմուծողներ տուգանվել են
Գևորգյանը նաև նշեց, որ օրենսդրական նոր փաթեթ է ներկայացվում, որով կարգավորվում է նաև զեղչերի հարցը։
«Սև ուրբաթից հետո, եթե, ասենք, Նոր տարի է, իրենք կարող են զեղչ անել, բայց ամեն հաջորդ զեղչը պետք է նախորդի համեմատ էլ զեղչված լինի, պետք է ժամկետային սահմանափակում ունենա»,- նշեց Գևորգյանը։
Նաև լրացուցիչ կարգավորումներ են լինելու։ Միևնույն ապրանքի վրա հնարավոր կլինի ցուցադրել երեք գին, այսինքն՝ վաճառքի սկզբնական արժեքը, առաջին զեղչն ու վերջին զեղչը, որ քաղաքացին հասկանա՝ ի վերջո զեղչ է, թե ոչ։
Ամանորյա զեղչեր. ինչին պետք է ուշադրություն դարձնի սպառողը և ինչից զգուշանա տնտեսվարողը