ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է բուժկենտրոն։ Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Արման Մուսինյանը։
«Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության»,– գրել է Մուսինյանը ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք` ՀՀ առաջին նախագահը նույն կենտրոնում պլանային հետազոտություն էր անցել նաև ապրիլին։