Ղազախստանում ծայրահեղական կազմակերպության բջիջ են ոչնչացրել

Ղազախստանի ազգային գվարդիայի զինծառայողներ
Խուզարկության ժամանակ ձերբակալվածների մոտ հայտնաբերել են ծայրահեղական գրականություն և այլ իրեղեն ապացույցներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ղազախստանի ՆԳՆ աշխատակիցները երկրի հարավում կրոնական ծայրահեղական կազմակերպության գաղտնի բջիջ են ոչնչացրել: Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«ՆԳՆ ծայրահեղականության հակազդման ստորաբաժանումն ազգային անվտանգության կոմիտեի աջակցությամբ Կենտաու քաղաքում ոչնչացրել է «Հիզբ-ութ-Թահրիր» (արգելված է ՌԴ-ում՝ խմբ.) կրոնական-ծայրահեղական կազմակերպության գաղտնի բջիջը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել են խմբի անդամների կողմից ահաբեկչության գաղափարների քարոզչության, ինչպես նաև այլ հավատալիքներ ունեցող քաղաքացիների կրոնական զգացմունքները վիրավորելու փաստեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելը դադարեցնում է ՄԱԿ-ի գործակալության հետ համագործակցությունը
Ձերբակալվել է բջիջի 10 անդամ։ Նրանց բնակության վայրերում կատարված խուզարկությունների ժամանակ առգրավվել են զգալի քանակությամբ կրոնական-ծայրահեղական գրականություն և այլ իրեղեն ապացույցներ:
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ խմբավորման առաջնորդն ավելի վաղ արդեն դատապարտված է եղել արգելված կրոնական-ծայրահեղական կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար: Մինչդատական քննություն է իրականացվում ահաբեկչության քարոզչության և կրոնական երկպառակություն հրահրելու հատկանիշներով։
ՌԴ շրջանների տարածքում մեկ գիշերվա ընթացքում 19 ուկրաինական անօդաչու է ոչնչացվել