Ձերբակալվել է Ռոսգվարդիայի թիկունքի պետի տեղակալ Միրզա Միրզաևը

Միրզաևը արագ հավաքվող շենքերի համար մոդուլների մատակարարից 140 մլն ռուբլի է պահանջել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Կաշառակերության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել Ռոսգվարդիայի թիկունքի պետի տեղակալ Միրզա Միրզաևի նկատմամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններում:
Գերատեսչությունում մանրամասներ չեն ներկայացրել, սակայն Mash պարբերականը հայտնում է, որ Միրզաևը կալանավորվել է մինչև հունվարի 2-ը:
Նյութում նշվում է, որ Միրզաևը արագ հավաքվող շենքերի համար մոդուլների մատակարարից 140 մլն ռուբլի է պահանջել և սպառնացել է խզել 480 մլն արժողությամբ պայմանագիրը:
Պարբերականի տվյալներով՝ թիկունքի պետի տեղակալը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ձեռնարկությունը միջնորդի միջոցով նրան փոխանցել է գումարը։