ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն և Հարավային Կորեան նախնական համաձայնություն են ձեռք բերել միջուկային արտահանման և համագործակցության սկզբունքների վերաբերյալ։ Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՄՆ–ի և Կորեայի հանրապետության միջև խորը և վաղեմի հարաբերությունների համապատասխան` նոյեմբերի 1-ին երկու երկրները կարևոր արդյունքի են հասել` առաջ մղելով քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, նախաստորագրելով միջուկային արտահանմանը և համագործակցությանն առնչվող սկզբունքների հարցում փոխըմբռնման հուշագիրը»,– ասված է փաստաթղթում։
Նշվում է, որ կողմերը խստացրել են վերահսկողությունը քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ։
Հուշագիրը վերջնական կքննարկվի երկու երկրների մայրաքաղաքներում։