Ակնկալում եմ համատեղ աշխատանք. Փաշինյանը շնորհավորել է Սանդուին

Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախնական տվյալներով հաղթել է գործող նախագահ Մայա Սանդուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Այս մասին նա գրել է իր X-ի միկրոբլոգում։
«Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները՝ հիմնված մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեք»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Մոլդովայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախնական տվյալներով` ձայների 55,22 տոկոսով առաջատարն է Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն։
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում գործող նախագահ Սանդուի օգտին քվեարկել էր ընտրողների 42,45 %-ը, Սոցիալիստների կուսակցությունից թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն ստացել էր քվեների 25,98 %-ը: