Սուրեն Սուրենյանիցին խնդրել են անդրադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Արցախի հիմնահարցի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող խումբը գործնականում այսօր չի գործում։ Ադրբեջանը պնդում է այն նաև լուծարել դե յուրե։
Մինսկի խմբի համանախագահ երկրներն էլ, որոնք սովորաբար հանդես էին գաիս միասնական դիրքերից, այսօր տարբեր հայտարարություններ են անում։ Հայաստանի համար ականջահաճո տեքստերով միշտ առանձնանում է Ֆրանսիան։ Սուրեն Սուրենյանից խոսքով՝ Ֆրանսիան մեզ բարեկամ երկիր է, բայց ստրատեգիական դաշնակիցը լինել չի կարող։