ԱՄՆ-ում նախագահի ընտրության արդյունքը կարող է անբարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ համար․ Սուրեն Սուրենյանց

Sputnik
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ Միացյալ Նահանգներում նախագահի ընտրության արդյունքը կարող է անբարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի համար։ Ընտրությունը նոյեմբերի 5-ին է: Դեմոկրատական կուսակցության թեկնածուն փոխնախագահ Քամալա Հարիսն է, Հանրապետական կուսակցության թեկնածուն՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում քաղաքագետը խոսել է Հայաստանի վրա ամերիկացիների ընտրության հնարավոր ազդեցությունների մասին։