Երկաթգծի վերագործարկման հարցը լրագրողներն ուղղել են նաև Տարածքային կառավարման նախարարին։ Գնել Սանոսյանի խոսքով՝ հարցը քննարկվում է ապաշրջափակման համատեքստում։ «Խոսքը Մեղրիի, Երասխի և Իջևանի հատվածների երկաթգծերի մասին է. այսինքն՝ այն ենթակառուցվածները, որոնք եղել են և հիմա չեն գործում», - պազրաբանել է նախարարը։