Փաշինյանն ու Ալիևը Կազանում քննարկել են գերիների հարցը․ Ալեն Սիմոնյան

Sputnik
Սահմանազատման կանոնակարգի առկայությունը մեծագույն հաղթանակ է որակել Ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում նշել է, որ դա առաջին միջպետական փաստաթուղթն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հարցին, թե որ հատվածում է նախատեսվում շարունակել սահմանազատումը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ քննարկումներ են ընթանում։
Ազգային Ժողովի նախագահը նաև մանրամասներ է հայտնել Կազանում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ, որի ընթացքում խոսել են նաև գերիների մասին։