Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Տիգան Ավինյանը խոսել է մետրոյում վերջին օրերին մարդկանց կուտակումների մասին։ Նրա խոսքով՝ դրանց պատճառը ոչ թե տոմսային նոր համակարգն է, այլ շարժակազմերի պակասը։
Քաղաքապետի միտքը շարունակել է նաև նրա տեղակալը։ Սուրեն Գրիգորյանը որպես հիմնավորում վկայակոչել է սոցցանցերում տարածված կադրերն ու լուսանկարները, որտեղ մարդկանց հոծ բազմությունը ոչ թե անցակետերի մոտ է, այլ՝ կայարաններում։