Պետեկամուտների կոմիտեի նախագահը Ազգային Ժողովի հանձնաժողում բյուջի քննարկումից հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին։ Ռուստամ Բադասյանին հարցրել են՝ կապ չի տեսնում արդյոք «Զովք» սուպերմարկետում աղմկոտ խուզարկությունների ու ձերբակալությունների և Աննա Հակոբյանի միլիոնանց ընթրիքին փոխտնօրենի մասնակցության միջև։
Բադասյանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ի տեսանկյունից որևէ ազդեցություն չունի, թե ինչ միջոցառումների են մասնակցում գործարարները և ինչպես։
Ռուստամ Բադասյանին լրագրողները խնդրել են նաև պարզաբանել, թե ինչու՞ էին շտապում վերանորոգել Մարգարայի մաքսակետը, որը շարունակում է փակ մնալ։