Հաջորդ տարի ևս էլեկտրական շարժիչով մեքենաների անմաքս ներմուծման արտոնությունը կգործի 8000 մեքենաների դեպքում։ Հաշվի առնելով այս տարվա փորձն ու ներմուծումների աճող թվերը` չի բացառվում, որ հաջորդ տարի այս քվոտան սպառվի նույնիսկ ավելի շուտ։
Անհատ ներմուծողի համար մոտ 15 տոկոսով ավելի վճարելը անշուշտ լրացուցիչ մեծ ծախս է, որն անդրադառնալու է միայն իր բյուջեի վրա, իսկ մեծաքանակ ներրմուծողների դեպքում դա բերում է գնի բարձրացման։
Sputnik Արմենիայի հետ զրույցում էլեկտրամոբիլներ ներկրող գործարար Վարդան Մկրտչյանն ասել է, որ իրենց ընկերությունը ևս ստիպված է եղել վերանայել պատվիրատուների հետ պայմանագրերը։