Կադաստրի կոմիտեն հրապարակել է Երևանում և Կոտայքի մարզում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների գների և քանակի վերլուծություն։ Այս տարվա առաջին կիսամյակում Երևանում իրականացվել է նորակառույց բնակարանների առուվաճառքի 2 հազար 552 գործարք, որոնցից 2 հազար 248-ը ձեռք է բերվել կառուցապատողից։
Հատկանշական է, որ կադաստրի կոմիտեն առաջին անգամ նորակառույց բնակֆոնդի համար օգտագործել է նոր բնորոշում` մինչև 9 տարի մաշվածություն ունեցող բնակարաններ։
Ինչ է հուշում վիճակագրությունը շուկայի վիճակի մասին. խնդրել ենք վերլուծել անշարժ գույքի շուկայի անկախ փորձագետ Կարապետ Հովհաննիսյանին։