ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Կապանում այսօր կայացել է «Սյունյաց թևեր» անվամբ ԱԹՍ-ների նախագծման և պատրաստման փառատոնը։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը։
Սպորտային-տեղեկատվական փառատոնին մասնակցում էին թիմեր Կապան, Գորիս, Մեղրի, Քաջարան, Սիսիան համայնքների։
Փառատոնը կազմակերպել է «Մտքի թռիչք» հասարակական կազմակերպությունը, միջոցառման գլխավոր գործընկերը Սյունիքի մարզպետի աշխատակազմն է։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շրջել է տաղավաներում, ծանոթացել դպրոցականների պատրաստած անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև հետևել Սյունիքի մարզի համայնքների ԱԹՍ օպերատորների մրցույթ-ստուգատեսին։
Մրցույթում հաղթած թիմերը դրամական մրցանակներ են ստացել։
Մարզպետը խոստացել է, որ փառատոնն ամենամյա է դառնալու։