ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդին կայցելի Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը։
Արքայազնը նոյեմբերի 5-ին կմասնակցի «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն.արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին: Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան կայցելեն տարբեր երկրներ ներկայացնող պաշտոնյաներ, ոլորտային քաղաքականություն մշակողներ, փորձագետներ, սոցիալական գործընկերներ։
Սաուդյան Արաբիայի արքայազնը ղեկավարում է երեխաների զարգացման արաբական խորհուրդը, վերահսկում է բազմաթիվ հումանիտար նախագծեր:
Հիշեցնենք, որ Երևանն ու Էր Ռիադը 2023 թվականի նոյեմբերին դիվանագիտական հարաբերություններ են հաստատել։