Բելգորոդի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել

Պայթյունի հետևանքով տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել և մահացել մինչև շտապօգնության ժամանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Բելգորոդի շրջանի Կիսելյով բնակավայրի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքով հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել։ Տելեգրամի իր ալիքում տեղեկությունը հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Տղամարդը մահացել է պայթյունի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից մինչև շտապօգնության ժամանումը»,- գրել է Գլադկովը։
Շրջանի ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին՝ հավելելով, որ բոլոր բելգորոդցիները սգում են նրանց հետ միասին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։