ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Այսօր Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել հարսանիք նկարահանող օպերատորների ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 11:10-ի սահմաններում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 57 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, ապա դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով հողաթմբերին ու քարերին։
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վթարի ենթարկվածները մասնակցում էին հարսանեկան արարողությանը և հարսանիքը նկարահանողներն են եղել։