Ծանրորդ Ջուլիետա Ավանեսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ

Ջուլիետա Ավանեսյանը փոքր ոսկե մեդալների արժանացավ նաև պոկում և հրում վարժություններում։
Sputnik
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Ջուլիետա Ավանեսյանը հռչակվեց ծանրամարտի Մ20 Եվրոպայի չեմպիոն։
Նա ոսկե մեդալ նվաճեց Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների +87 կգ քաշայինների պայքարում:
Ջուլիետա Ավանեսյանը երկամարտում ցույց տվեց 235 կգ արդյունք (108+127 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս արժանացավ փոքր ոսկե մեդալների:
Նշենք, որ առաջնությունն ընթանում է Լեհաստանի Ռաշին քաղաքում։
Հիշեցնենք, որ Եվրոպայի Մ23 և Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր են դարձել նաև Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամներ Սուրեն Գրիգորյանը, Էմմա Պողոսյանը, Աննա Ամրոյանը, Նարեկ Մկրտչյանը, Գոռ Սահակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Ժորա Գրիգորյանը, Գառնիկ Չոլաքյանը։
Այսօր հավաքականի ոսկե մեդալների թիվը համալրել է նաև Ալեքսանդր Լազարյանը։