Կիևը փորձել է ԱԹՍ–ով հարձակում իրականացնել, ՀՕՊ միջոցները կասեցրել են. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ավելի քան 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ ուժերը ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Կուրսկի մարզի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը կանխվել է։Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ուկրաինական անօդաչու թռչող սարքը ոչնչացրել են Կուրսկի մարզում», - ասված է հաղորդագրությունում։
ՌԴ ՊՆ–ի այսօրվա օպերատիվ ամփոփագրում նշվում է, որ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են ամերիկյան արտադրության 4 «ATACMS» օպերատիվ-մարտավարական հրթիռ, ֆրանսիական արտադրության 3 «Hammer» կառավարվող ավիառումբ և 50 ինքնաթիռային տիպի ԱԹՍ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։