Իրանը որոշել է պատասխանել Իսրայելի հարձակմանը

Էսմայիլ Կոսարի
Իրանցի պաշտոնյան վստահեցրել է, որ այդ պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան բոլոր նախորդները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է պատասխանել Իսրայելի` հոկտեմբերի 26-ի հարձակմանը։ Ինչպես հաղորդում է «Didban Iran»-ը, այս մասին հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Էսմայիլ Կոսարին։
«Այդ պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան բոլոր նախորդները և կիրականացվի Դիմադրության առանցքի ուժերի մասնակցությամբ»,– ասել է նա:
Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Իրանում գտնվող ռազմական օբյեկտներին:
Իրանն իր հերթին հայտարարեց, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգով, որոշ հատվածներում սահմանափակ վնաս են կրել:
Ըստ իրանական լրատվամիջոցների` Իսրայելի հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական է զոհվել։