Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 24 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով պարբերաբար գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում 24 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են 24 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ 8 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի մարզի տարածքում, ևս 8-ը՝ Կուրսկի, 2-ը՝ Բելգորոդի, 3-ը՝ Օրյոլի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում:

Մեկական ԱԹՍ էլ խոցվել է Ռոստովի և Նիժնի Նովգորոդի մարզերի տարածքներում ու Ղրիմում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։