ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Սերբիայում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզումից: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,– ասված է X սոցցանցում հրապարակված հաղորդագրությունում։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանի 50-մետրանոց քիվը փլուզվել է։ Վերջին տվյալներով` փլուզման հետևանքով 14 մարդ է մահացել, 30–ը` վնասվածքներ ստացել։
Սերբիայի կառավարությունը նոյեմբերի 2-ը սգո օր է հայտարարել։