ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցում մարտական նռնակներ են հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ոստիկանությունը ժամը 15:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող դպրոցում շաբաթօրյակի ընթացքում նռնակներ են հայտնաբերվել:
Տեղում պարզվել է, որ նռնակները մարտական են։ Սակրավորները դրանք տեղափոխել են քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: