ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն արցախցիների խնդրանքով դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշել է, որ հարցը վերաբերում է «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքին։
«Այսինքն՝ վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին, և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարներն առանց նրանց կամքը հաշվի առնելու ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը»,- գրել է Ստեփանյանը։
Նա ընդգծել է, որ պատգամավորները իրենց դիմումով հիմնավոր ներկայրացել են այդ դրույթի հակասությունը Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքին։